44357 դիտում
21:01 02-04-2017
Exit-poll-ի տվյալներով առաջատարներն են ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և «Ելք»-ը
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և BS/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունների կողմից իրականացրած էքզիթ փոլի արդյունքներով ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններում ձայների մեծամասնությունը` 46 տոկոսը, ստացել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/885227/eqzit-poli-ardyunqnerov-hhk-n-stanum-e-dzayneri-46-tokosy.html]«Արմենպրես»[/url]-ը, այս մասին «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարեց Gallup կազմակերպության ներկայացուցիչ Ռասա Ալիսաուշկիենեն: Նա ներկայացրեց նաև էքզիթ փոլի նախնական արդյունքները.
46 % – Հայաստանի Հանրապետական կուսակցություն
25 %- «Ծառուկյան» դաշինք
10 %- «Ելք» դաշինք
5 %- Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն
5 %- «Հայկական վերածնունդ» կուսակցություն
4 %- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք
4 %- «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք
3 %- Հայաստանի կոմունիստական կուսակցություն
2 %- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
2 %- հրաժարվել է պատասխանել:
Հայկական սոցիոլոգիական ընկերության նախագահ Գևորգ Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ 30 հազար մարդ է պատասխանել էքզիթ փոլ անցկացնողների հարցերին: «Հարցազրույցներն իրականացրել են 300 հոգի 125 կետերում` Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզերում»,- նշեց Գևորգ Պողոսյանը: Նա շեշտեց, որ հարցման ճշգրտությունը մինչև 1.5 տոկոս է:
Նմանատիպ նյութեր
29521 դիտում
21:37 02-04-2017
Exit poll-ի արդյունքները. ՀՀԿ՝ 46%, ԾԴ՝ 25%, ԵԼՔ՝ 10% և ՀՅԴ՝ 5%. ԱԺ կանցնի 4 ուժ
1099 դիտում
21:47 26-01-2025
Ըստ exit poll-ի` Բելառուսի նախագահական ընտրություններում հաղթում է Ալեքսանդր Լուկաշենկոն
10666 դիտում
22:11 08-04-2017
«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին. Գագիկ Ծառուկյան
Այս բաժնից
628 դիտում
16:37 28-01-2025
Ալիևը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն անվանել է թղթի կտոր և կրկին «Զանգեզուրի միջանցք» պահանջել
460 դիտում
16:24 28-01-2025
Աննորմալ իշխանության պարագայում ընդդիմության խոսույթն էլ է ինչ-որ պահի դառնում աննորմալ. Արտակ Զաքարյան