Կասիլյասի հերոսությունները «Պորտուին» միավոր պարգևեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պորտուգալիայի առաջնության 27-րդ տուրում կայացավ մրցաշրջանի կենտրոնական հանդիպումը առաջատարների` «Բենֆիկայի» և «Պորտուի» միջև:
Հաղթելու դեպքում «Բենֆիկան» կամրապնդվեր 1-ին տեղում: Լիսաբոնցիները մոտ էին հաղթանակին, սակայն դա թույլ չտվեց անել «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը փայլուն խաղ անցկացրեց և մի քանի ֆանտաստիկ սեյվի հեղինակ դարձավ:
Արդյունքում գրանցվեց ոչ-ոքի` 1:1:«Բենֆիկան» ունի 65 միավոր, «Պորտուն»` 64:



