Եվրոպայի լիգա. «Բորուսիան» հաղթեց «Պորտուին». Մխիթարյանը 2 գոլային փոխանցման հեղինակ և հանդիպման լավագույն խաղացող. տեսանյութ
Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» առաջին խաղում ընդունել էր պորտուգալական «Պորտուին»:
Հանդիպումն անցավ «Բորուսիայի» հսկայական առավելությամբ: Խանդիպման արդեն 7-րդ րոպեին դորտմունդցիները գեղեցիկ խաղարկված կոմբինացիայից հետո բացեցին հաշիվը. Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Լուկաս Պիշչեկը:
72-րդ րոպեին Մխիթարյանը երկրորդ գոլային փոխանցումը կատարեց, որից հետո Կասիլյասի պաշտպանած դարպասը գրավեց Մարկո Ռոյսը:
Մխիթարյանն ինքը կարող էր գոլի հեղինակ դառնալ, սակայն 85-րդ րոպեին նրա գլխի ֆանտաստիկ գեղեցիկ հարվածից հետո հյուրերին երրորդ գոլից փրկեց դարպասաձողը: Անկասկած, Մխիթարյանը հանդիպման լավագույն խաղացողն էր, որը գրեթե բոլոր սուր գրոհների կազմակերպիչն էր:
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին:
[b]Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղ
[/b]
«Բորուսիա»-«Պորտու»` 2:0
Գոլերը` Պիշչեկ, 7, Ռոյս,