Մեխիկոյի արվարձանում բախումների ընթացքում տուժել է ավելի քան 100 մարդ
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից ոչ հեռու՝ Սան Բարտոլո Ամեյալկո շրջանում ոստիկանների և տեղի բնակիչների միջև գրանցված բախումների հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնում է Huellas պորտալը։
Նշվում է, որ արվարձանի բնակչությունը բողոքի ակցիա էր կազմակերպել խմելու ջրի խողովակաշարի շինարարության դեմ, որի դեպքում նրանք կզրկվեին ջրամատակարարման սովորական աղբյուրներից։
Ըստ Huellas֊ի տվյալների՝ բախումների հետևանքով տուժել է շուրջ 60 քաղաքացի, ինչպես նաև 44 ոստիկան։