Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Հունաստանի տնտեսական ճակատագիրն է կանխորոշում իր երկրի համար
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը Կորսիկյում հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է հայտնվել Հունաստանի վիճակում՝ փլուզված տնտեսությամբ, հաղորդում է Reuters-ը։
«Մենք 2.2 տրիլիոն պարտքով սնանկացած պետություն ենք՝ յուրաքանչյուր ֆրանսիացու հմար 30.000 եվրո պարտքով»,-ասել է նա։
Ըստ Ֆիյոնի՝ այդ պարտքը ստիպում է Ֆրանսիային ամեն օր «ծնկի իջնել» այն պետությունների առաջ, որոնց գործող նախագահ Ֆրանսւոա Օլանդը Ֆրանսիայի թշնամի է համարում։ Այդ հարցը Ֆիյոնը բարձրացրել էր դեռևս 2007 թվականին, երբ որպես վարչապետ պաշտոնական այց էր կատարել Կորսիկա։
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին։