Հայտնի է Չինաստանի ամենահարուստ մարդու անունը և նրա կարողության չափը
Չինաստանում հայտնի է դարձել այդ երկրի ամենամեծ կարողաությունն ունեցողի անունը. Նա 62-ամյա Վան Ցզյանլինն է՝ Dalian Wanda Group-ի սեփականատերը։
Ինչպես գրում է Hurun Research Institute-ը, որն էլ կազմել է ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը, Վան Ցզյանլինի կարողությունը գնահատվում է 32.1 մլրդ դոլար։
Աղյուսակի 2-րդ հորիզոնականում է հայտնվել Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման։ Նրա կարողությունը գնահատվել է 30.6 մլրդ դոլար։ Երրորդում Tencent հեռուստահաղորդակցային ընկերության հիմնադիր Մա Խուանտենն է, ում կարողությունը գնահատվել է 24.6 մլրդ դոլար։
Աշխարհում ներկա պահին հաշվվում է 754 չինասի միլիարդատեր, որոնցից 594-ը բնակվում է Չինաստանում, 94-ը՝ Մակաոյում, Հոնկոնգում ու Թայվանում, մնացած 66-ը՝ աշխարհի տարբեր հատվածներում։