Մարադոնան կտակ չի թողել. նրա 37 մլն ֆունտ կարողության համար պայքարում են 17 ազգական
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի ազգականները սկսել են պայքարել նրա կարողության համար, որը գնահատվում է 37 մլն ֆունտ:
Ժառանգությանը հավակնում են 16 հոգի՝ ներառյալ նրա հինգ օրինական երեխաները: Բացի այդ, գործընթացին միացել են Մարադոնայի յոթ՝ արտամուսնական կապերից ծնված երեխաները և նրա հինգ քույրերից չորսը:
60 տարեկան հասակում վախճանված Մարադոնան կտակ չի թողել: Նշվում է, որ 2012 թվականին նա փաստաթուղթ էր ստորագրել, բայց հետո այն չեղարկել էր:
Համաձայն դատական փաստաթղթերի, նրա կարողությունը ներառում է կանխիկ գումար Շվեյցարիայում, Դուբայում և Բուենոս-Այրեսում, սեփականություն աշխարհի տարբեր երկրներում և շքեղ ավտոմեքենաների պարկ:
Արգենտինական օրենսդրությունը արգելում է երեխաներին զրկել ժառանգությունից և պահանջում է, որ բոլոր հավասար չափով փայ ստանան:
«Առանց ժառանգության Մարադոնայի բոլոր երեխաները, այդ թվում՝ նրանք, ում նա երբեք չի տեսել, կարող են հավակնել նրա կարողության հավասար չափաբաժնի:
Դա ակնհայտորեն անընդունելի է երեխաների համար, որոնք երկար տարիներ եղել են նրա կյանքի մի մասը: Հիմա նրանք իրենց խաբված են զգում», ասել է Մարադոնայի ընտանիքի անդամներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ: