7954 դիտում
10:30 01-04-2017
Ս. Բաբայանին վերաբերող գործը շինծու է. Ռազմիկ Պետրոսյան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները քննարկում են Սամվել Բաբայանի հետ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային զինատեսակի ապօրինի ներկրման առիթով հարուցված քրեական գործում ներգրավել ՕՐՕ դաշինքի այլ գործիչների ևս:
Խոսքը «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի և պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի մասին է: Երկուսն էլ դաշինքի անդամ են, Պետրոսյանը նաև ընդգրկված է դաշինքի նախընտրական ցուցակում:
Փորձեցինք նրանցից մեկնաբանություն ստանալ՝ արդյո՞ք իրավապահներն իրենց այդ մասին ակնարկ արել են կամ ունե՞ն նրանք նման մտավախություն: Ռազմիկ Պետրոսյանը նախ ասաց, որ Ս. Բաբայանին վերաբերող գործը շինծու է, իսկ իրեն որևէ մեկը որևէ բան չի ասել:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՕՐՕ-ում շատերը մտավախություն ունեն, որ կարող է իրենց էլ ինչ-որ կերպ ներգրավեն այդ գործում: Իսկ հիմա դա չեն անում, քանի որ պատգամավորի թեկնածուները որոշակի անձեռնմխելիություն ունեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
19493 դիտում
08:47 31-10-2020
Կարճ ժամանակ հետո կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. Ռազմիկ Պետրոսյան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան