211652_close_icon
views-count8231 դիտում article-date 11:16 27-03-2018

Հրայր Թովմասյանը աշխատանքի առաջարկ է արել Արսեն Բաբայանին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շուտով Սահմանադրական դատարանից հեռանալու է ևս մեկ հնաբնակ: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ 2018-ի ապրիլի 12-ին լրանում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի կենսաթոշակի տարիքը: Հակոբյանն այս պաշտոնին է 1996 թվականից՝ 22 տարի: «Հայկական ժամանակ»-ը տեղեկություններ ունի, որ ՍԴ նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին առաջարկել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ըստ մեր աղբյուրի, Բաբայանն ընդունել է առաջարկը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր