211652_close_icon
views-count2758 դիտում article-date 11:52 01-04-2017

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Մարտի 31-ից ապրիլի 1-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Տլոտ ուխտ» հանդամասում այրվել են 3 հա ծառի ճյուղեր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 17 շենքին հարակից սարում՝ 500 քմ, Աբովյան քաղաքի Աջափնյա փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում՝ 400 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցի տներից մեկի մոտակայքում` 2000 քմ, Ազնվաձոր գյուղի մոտակայքում՝ 4 հա, Վայոց ձորի մարզի Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ 3000 քմ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբատ 2 թաղամասում՝ 200 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Լճափնյա փողոցում գտնվող Սևանի ԲԿ-ի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Սյունիքի մարզի Նոր Առաջաձոր գյուղի կամրջի մոտակայքում՝ 200 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 2000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր