Նեապոլում վաճարքի են հանել Իգուաինի դիմանկարով զուգարանի թուղթ
                        Նեապոլում վաճառվում է «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինի լուսանկարով զուգարանի թուղթ:
2016թ. ամռանը Իգուաինը լքեց «Նապոլին» և պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» հետ: Նեապոլցի երկրպագուներին Իգուաինի այս քայլը խիստ զայրացրեց և այդ ժամանակներից ի վեր արգենտինացին դավաճանի համարում ունի քաղաքում:
Ապրիլի 2-ին Իտալիայի առաջնությունում «Նապոլին» սեփական հարկի տակ կընդունի «Յուվենտուսին»: «Սան-Պաոլո» մարզադաշտի հարևանությամբ այժմ  վաճառքի են հանել հարձակվողի լուսանկարով զուգարանի թուղթը: Ֆուտբոլիստը դրա վրա պատկերված է «Յուվենտուսի» մարզաշապիկով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

