211652_close_icon
views-count2664 դիտում article-date 14:53 01-06-2017

Մեքսիկայում Դոնալդ Թրամփի պատկերով զուգարանի թուղթ կարտադրվի

Մեքսիկայում սկսում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով զուգարանի թղթի արտադրություն։ Այդ մասին հաղորդում է Exceliior պորտալը։ Գովազդային կարգախոսները կլինեն «Փափկություն՝ առանց սահմանների» և «Դա պատ է, որի համար մենք վճարում ենք»։ Գաղափարը պատկանում է մեքսիկացի գործարար Անտոնիո Բատտալիին, ով այդ նախաձեռնությունը բացատրել է նրանով, որ Թրամփը վիրավորում է ԱՄՆ-ում բնակվող իր հայրենակիցներին։ Զուգարանի թղթի ապրանքանիշը կկրի «Թրամփ» անվանումը։ Վաճառքից ստացված եկամտի 1.3 մասը գործարարը կուղղի մեքսիկացի փախստականների օգնության հիմնադրամներին։ Թուղթը վաճառքի կհանվի 2017 թվականի վերջից։ Հիշեցնենք, որ Թրամփի կարգադրությամբ ԱՄՆ-Մեքսիակ պետական սահմանին պատ է կառուցվում, որը կկանխի անօրինական միգրանտների հոսքը ԱՄՆ-ի տարածք։

Նմանատիպ նյութեր