2926 դիտում
09:19 31-03-2017
ԱՄՆ-ն փորձում է կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱՄՆ-ն փորձում է կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ապրիլյան պատերազմից հետո Ալիև-Սարգսյան հանդիպում տեղի է ունեցել 2016-ի մայիսին՝ Վիեննայում և հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում:
Եվ ահա հիմա նորից հանդիպում է նախապատրաստվում: Ընդ որում, մինչ այդ հանդիպումը Սերժ Սարգսյանն արդեն մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում է եղել և Արցախի հակամարտության հարցը քննարկել Վլադիմիր Պուտինի հետ: Դրանից առաջ նույն նպատակով Մոսկվայում էր նաև Իլհամ Ալիևը:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո մեկնեց Արցախ, որտեղ, ինչպես փոխանցում են իշխանական շրջանակները, նա տեղի իշխանություններին է ներկայացրել ԼՂ կարգավորման վերաբերյալ զարգացումները: Ըստ մեր աղբյուրների, Մոսկվայում Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ Մինսկի խումբը երկու երկրների նկատմամբ էլ կոշտացնելու է կարգավորմանն ուղղված պահանջները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1545 դիտում
11:29 20-03-2014
Ջեյմս Ուորլիքը մտադիր է Հաագայում հանդիպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ
6109 դիտում
15:04 19-12-2015
Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի միջև առանձնազրույցը տևել է 1 ժամից ավելի. ներս են հրավիրվել համանախագահները
4562 դիտում
13:48 05-10-2021
Սերժ Սարգսյանի պատասխանը Մատաղիսում Իլհամ Ալիևի հնչեցրած ցնորամիտ արտահայտություններին
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1285 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»