4604 դիտում
13:48 05-10-2021
Սերժ Սարգսյանի պատասխանը Մատաղիսում Իլհամ Ալիևի հնչեցրած ցնորամիտ արտահայտություններին
Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։ «Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէի՞ր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ: Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը: Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպնության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են:
«Դեզերտի՞ր»՝ ասում ես: Ով խոսի դեզերտիրությունից, դու լռի՛ր: Բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էի ես, և որտեղ էիր դու, երբ քո հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որ հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման համար: Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր և պարտավոր էիր լինել մարտի դաշտում: Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան: Դու Հայաստանում հիմա լավ գործընկեր ունես, հրավիրի՛ր նրան, քանի ժամանակ ունես, իսկ երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Ացախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»,-նշել է նա հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ օկուպացված Մատաղիս գյուղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Ես Սուգովուշանում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»,-այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Մատաղիս (Սուգովուշան) գյուղ այցելության ժամանակ: Նրա խոսքով՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և իր նմանները պատերազմում պարտվող կողմն են, այժմ նա պարտության համար ցանկանում է մեղադրել Փաշինյանին: Երկրի ղեկավարը նաև հիշեց, որ Հայաստանի նախկին նախագահ Սարգսյանը դասալիքների թվում էր: «Դասալիքների ցանկում է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժիկ Սարգսյանը … Երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակն արդեն մոտենում է Խանքենդիին (Ստեփանակերտ) և կարող է բռնել նրա ականջից և բերել Բաքու, նա վախկոտի պես փախավ այնտեղից՝ դասալիքի նման: Ես նրան Սերժիկ եմ անվանում ոչ թե այն պատճառով, որ ուզում եմ նվաստացնել նրան, այլ որովհետև մեր արխիվները պարունակում են տեղեկություններ, որ նրա ծննդյան վկայականում՝ Կոմսոմոլի տոմսում, նա նշված է որպես Սերժիկ Սարգսյան: Հետագայում նա փոխել է իր անունը և դարձել Սերժ, կարծես դա ընդունելի անուն էր», – ասել է Ալիևը:

Նմանատիպ նյութեր
7280 դիտում
18:05 26-02-2021
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևի հնչեցրած ստերին
1300 դիտում
21:15 29-05-2024
Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ․ յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք․ Բագրատ Սրբազան
1575 դիտում
11:29 20-03-2014
Ջեյմս Ուորլիքը մտադիր է Հաագայում հանդիպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ
Այս բաժնից
838 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
952 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
682 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին