211652_close_icon
views-count36210 դիտում article-date 19:06 30-03-2017

Բազմազավակ ընտանիքը Արաբկիրի թաղապետարանի անմարդկային վերաբերմունքի հետևանքով որոշել են գիշերներն անցկացնել Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ արտակարգ ու հակասանիտարական իրավիճակ է տիրում Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում: Արաբկիր վարչական շրջանի 37 փողոցի 3/2 շենքի 1Բ բնակարանի զուգարանակոնքից ամբողջ շենքի կոյուղաջրերը լցվում են Ղևոնդյանների բնակարան, որտեղ նրանք ապրում են վարձակալական հիմունքներով մոտ 3 ամիս՝ իրենց 3 անչափահաս երեխաների հետ: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում Ղևոնդյաններն ասում էին. «Սա արդեն երկրորդ դեպքն է 3 ամսվա ընթացքում, սակայն եթե առաջինի ժամանակ հնարավոր եղավ փոքր-ինչ քիչ վնասներ կրել, ապա այս անգամ կեղտաջրերից ամբողջությամբ քայքայվել են տան հատակը, պատերի ստորին մասերը և մեզ պատկանող ապառիկով գնված էլեկտրատեխնիկաները»: 29-ամյա ամուսինը՝ Հարութ Ղևոնդյանը, ասում էր. «Կարծես թե սա անլուծելի խնդիր լինի: Այս վիճակի մասին տեղեկացրել ենք Արաբկիրի թաղապետարան, Երևանի քաղաքապետարան, սակայն ոչ ոք մատը մատին չի տալիս, ասես ջայլամի քաղաքականություն որդեգրած լինեն: Հիմա այս գարշահոտությամ մեջ կնոջս ու անչափահաս երեխաներիս հետ ստիպված ամեն օր գիշերում եմ տարբեր տեղերում՝ ուր պատահի»: Հարցին, թե ինչո՞ւ չեն տեղափոխվում այլ բնակարան, ամուսինները պատասխանեցին, «Ի վիճակի չենք հիմա էլ գնալ այլ տուն: Եթե տան վարձը միքիչ ուշացնում ենք, տանտերը բայրացակամ է գտնվում և մեզ չի խեղդում: Հիմա փորձում ենք մի ճար գտնենք, որպեսզի վերացնենք այս գարշահոտությունը: Բախտներս բերել է, որ հիմա եղանակները ցուրտ է, իսկ օրերը տաքանալու ժամանակ համաճարակը անխուսափելի կլինի: Մենք չգիտենք նույնիսկ, թե ումից ինչ պահանջենք, արդեն հոգնել ենք պատկան մարմինների դռները գնալուց: Թողնես միայն ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե մտածում են ժողորդի մասին, մինչդեռ բոլորն էլ օդ են դուրս գալիս: Նույնիսկ չգիտենք, թե այս ամենի հետևանքով ապառիկով գնված մեր էլեկտրատեխնիկայի համար ումից փոխհատուցում պահանջենք: Մնում է հույսով հավատալ, որ գոնե այս անգամ պատկան մարմինները հետևություններ կանեն ու խնդիրը կլուծեն: Հակառակ դեպքում ընտանիքի ողջ անդամներով գնալու ենք ու գիշերենք Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր