148649 դիտում
22:46 07-08-2014
Ադրբեջանցիները նոր լուսանկարներ են հրապարակել հայ գերի 32-ամյա Կարենից, որտեղ երևում է, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են արժանացրել նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանական մամուլը լուսանկարներ է հրապարակել, որտեղ ակնհայտ երեւում է, թե ինչ խորշտանգումների են ենթարկել հայ գերի Կարեն Պետրոսյանին:[b] [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-[/b]ը «Բաքու АПА»-ից տեղեկանում է, որ Կարեն Պետրոսյանին ադրբեջանցիները ներկայացրել են որպես դիվերսանտ եւ լրագրողներին թույլ են տվել լուսանկարել նրան:
Նույն լրատվամիջոցը փոխանցում է, թե 4 հայ դիվերսանտներ էլ սպանվել են, սակայն մեր ՊՆ հերքում է այդ տեղեկությունը: Դա ադրբեջանցիներին հերթական ապատեղկատվությունն է: Այնինչ` ադրբեջանցիները դեռ մի բան էլ գրում են, թե սպանված հայ դիվերսանտների կողմից մեծ քանակությամբ զինամթերք են առգրավել:
Նշենք նաեւ, որ Չինարի բնակիչները նշել էին, որ Կարենը զինվորական չէ: Ավելին` մեկ տարի առաջ է Ռուսաստանից եկել հայրենի գյուղ ամուսնանալու նպատակով: Սակայն ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Կարենի հեռախոսի մեջ նրա լուսանկարն է զինվորական հագուստով եւ իր հրամանատարների հեռախոսահամարները: Նրանք փոխանցում են իբր Կարենը հարցաքննության ընթացքում ներողություն է խնդրել ադրբեջանցիներից եւ նրանց նախագահից ու խնդրել իրեն հետ ուղարկել հայրենիք:
Մինչեւ այդ տեղկացրել էինք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանի մորը դեռ չեն կարողանում հայտնել, որ տղան գերի է ընկել: Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Չինարիի բնակիչները: Նրանք նաեւ պատմել էին, որ Կարենի ավանակը, որով անտառ փայտի էր գնացել, նրա կացինն ու կես շիշ ջուրը գտել են: Կարենը մեկ տարի առաջ էր եկել Ռուսաստանից ամուսնանալու նպատակով: Նա եւս մեկ քույր եւ եղբայր ունի, ովքեր Ռուսաստանում են բնակվում:
Ավելի վաղ էլ տեղկացրել էինք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին ադրբեջանցիների մոտ գերի է ընկել: Համագյուղացիների պատմելով նա սեր ունի խմիչքի հետ եւ հավնաբար այդ պահին ոչ սթափ վիճակում է եղել: Մինչեւ այդ էլ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թովուզի շրջանում հայի են բռնել: Նրանց փոխանցմամբ, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Պավրիզ Պաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի Արտուշա Դալենի Պետրոսյանին և հանձնել համապատասխան մարմիններին: Ադրբեջանական կողմն արդեն հրապարակել է հայ գերու լուսանկարները:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/04/22573/]հայտնել էր[/url] [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը, այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեցին Տավուշի մարզ, եղան սահմանամերձ մի քանի գյուղերում, այցելեցին մարտական դիրքեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ