«Ռեալ». Մեր պատասխանը Պիկեին կտանք ապրիլի 23-ի Սուպերկլասիկոյում
«Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը հասցեագրված է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին: Վերջին քննադատել էր մադրիդյան ակումբին և ընդգծել, որ երբեք չէր աշխատի «Ռեալում»:
«Մեր ակումբի հասցեին Պիկեի խոսքերին լավագույն պատասխանը կլինի ապրիլի 23-ին կայանալիք Սուպերկլասիկոն: «Ռեալը» իր բոլոր բանավեճերը միշտ խաղադաշտում է անցկացնում», նշված է ակումբի հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ «Ռեալը» հրաժարվել է Պիկեին դատի տալու մտադրությունից:


