211652_close_icon
views-count2174 դիտում article-date 15:59 29-03-2017

Երբ է քվեաթերթիկը վավեր. պարզաբանում է ԿԸՀ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել, թե որ դեպքերում կարող է քվեաթերթիկը համարվել վավեր. «Ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Ձեզ կտան մեկ ծրար եւ 9-ը քվեաթերթիկ: Որպեսզի Ձեր ընտրությունը անվավեր չհամարվի, քվեաթերթիկի հետ չպետք է վարվել հետեւյալ կերպ: Քվեաթերթիկի այն երեսին, որտեղ գրված է կուսակցության (դաշինքի) անունը, որեւէ նշում պետք է չլինի: [img]http://shamshyan.com/ups/images/0727887001490788595457049.jpg[/img][img]http://shamshyan.com/ups/images/0375928001490788597211558.jpg[/img] Մյուս երեսին, որտեղ գրված են տվյալ քաղաքական ուժի թեկնածուների անունները՝ իրենց համապատասխան վանդակով, պետք է դնել միմիայն «✓» այս նշանը: [img]http://shamshyan.com/ups/images/0858095001490788615562490.jpg[/img] [img]http://shamshyan.com/ups/images/0010622001490788635461889.jpg[/img] Եթե դուք Ձեր նախընտրած ուժի կողմից առաջադրված թեկնածուներից ոչ մեկի օգտին չեք քվեարկում և պարզապես դատարկ քվեաթերթիկն եք դնում ծրարի մեջ, ապա կուսակցությանը (դաշինքին) այնուամենայնիվ ձայն գնում է: [img]http://shamshyan.com/ups/images/07160640014907886585208.jpg[/img] Նույն կանոնն է գործում, եթե ընտրել եք մեկից ավելի թեկնածու: [img]http://shamshyan.com/ups/images/0256801001490788679869328.jpg[/img] Եթե դուք որոշեք ծրարի մեջ դնել մեկից ավելի քվեաթերթիկ, ապա կհաշվվի միայն ամենավերևում դրվածը, քանի որ դրա վրա ամրացվելու է ինքնասոսնձվող դրոշմանիշ: [img]http://shamshyan.com/ups/images/0462457001490788704664185.jpg[/img][img]http://shamshyan.com/ups/images/0776382001490788704708267.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր