Ոմանք «Այո» են ասում, ոմանք` «Ոչ», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պատռած քվեաթերթիկը գցեց քվեատուփը
                        «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Հանուն Հայաստանի Հանրապետության» այցելեց 10/06  ընտրատեղամաս, պատռեց  քվեաթերթիկով ծրարը եւ գցեց քվեատուփը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը,  Րաֆֆի Հովհաննիսյաննը նաեւ խոստովանեց, որ  ընդդիմության շարքերում չկար միասնություն:
«Ես որոշեցի ներկայանալ ընտրատեղամաս եւ հանուն մեր Հանրապետության ապագայի` ուղղակի իմ բողոքը արտահայտել այս կերպ՝  պատռել կուսակցապետության դեմքը եւ գցել ծրարը», – ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

