ՖԻՖԱ-ն արտառոց որոշում է կայացրել Մեսիի դեմ
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին որակազրկեց 4 խաղով:
Ըստ ՖԻՖԱ-ի, 29-ամյա ֆուտբոլիստը 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում` Չիլիի հետ խաղի (1:0) ժամանակ վիրավորել է գլխավոր մրցավարի օգնականին և այժմ բաց կթողնի Արգենտինայի հավաքականի առաջիկա չորս պաշտոնական հանդիպումները: Բացի այդ, Մեսիին տուգանել են 9350 եվրոյով:
Որակազրկումը ուժի մեջ է մտնում այսօրվանից, ինչը նշանակում է, որ Մեսին չի կարողանա մասնակցել Բոլիվիայի հավաքականի հետ հանդիպմանը:
ՖԻՖԱ-ի որոշումն արդեն բուռն արձագանք է գտել ֆուտբոլային աշխարհում, քանի որ Արգենտինա-Չիլի հանդիպումը սպասարկած բոլոր մրցավարները հայտարարել էին, որ որևէ վիրավորանք չի եղել:


