«Բարսելոնայի» տնօրեն. Մեսիի բացակայությունը հեղինակազրկում է ՖԻՖԱ-ի մրցանակը
«Բարսելոնայի» օպերացիոն տնօրեն Խավիեր Բոդասը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի վարկածով 2018թ. լավագույն խաղացողի պարգևատրման արարողությունը, որը կայանալու է այսօր երեկոյան:
«Մեսիի բացակայությունը թեկնածուների ցանկում հեղինակազրկում է մրցանակը: Յուրաքանչյուրն էլ գիտի, որ նա բոլոր առումներով լավագույնն է աշխարհում:
Եթե Մեսիին Մոդրիչի դիրքում դնենք, նա ավելի ուժեղ կխաղա, ավելի լավ փոխանցումներ կկատարի և ավելի լավ գոլեր կխփի. նա լավագույնն է տարիներ շարունակ
Բոլոր թեկնածուներից Մոդրիչը հավակնորդն է՝ շրջանցելով Ռոնալդուին: Սակայն նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» Լա Լիգայում 17 միավորով շրջանցեց «Ռեալին», այնպես որ ցուցակում ավելի շատ պետք է լինեին «Բարսելոնայի» խաղացողները», ասել է Բորդասը: