«Հայկական վերածնունդը» շարֆեր է բաժանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի դադարում զարմացնել մարդկանց։ Եթե նախկինում ՀՎԿ դարձած ՕԵԿ-ը մարդկանց նախընտրական շրջանում բաժանում էր մուրաբաներ, հեռախոսներ, ապա հիմա սկսել է ձմեռային ու գարնանային շարֆեր բաժանել, այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին քաղաքացիները։
«Ժողովուրդ»-ը նաև ունի մարդկանց կողմից ուղարկված լուսանկարներ։ Եվ չնայած սրան՝ ԱԺ ՀՎԿ պատգամավորության թեկնածու էդգար Առաքելյանը հակառակը պնդեց՝ նշելով «Դրանք սուտ լուրեր են։ Ով ինչ ասես, կարող է լուսանկարել, ուղարկել»։
Հիշեցնենք, որ Ամանորին էլ նույն կուսակցությունը մարդկանց նվիրել էր «Հայասի գրուպ» ընկերության կողմից արտադրված ալկոհոլային խմիչք՝ ռոմ, կոնյակ և մրգային բնական հյութեր։ «Հայասի գրուպ»-ը պատկանում է Արթուր Բաղդասարյանին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]