211652_close_icon
views-count3552 դիտում article-date 09:39 02-06-2016

«Հայկական վերածնունդը» Վանաձորի քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրել Շարմազանովի սանիկին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով «Հայկական վերածնունդը» կամ նախկին ՕԵԿ-ը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրել իր ավագանու անդամ, կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանին։ ՀՎ-ից Էդգար Առաքելյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ իրենք կմասնակցեն այդ ընտրություններին, բայց հավելեց, որ ցուցակի հարցով դեռ վերջնական որոշում չեն կայացրել։ Ի դեպ, Վանաձորում հայտնի Ա. Փելեշյանը ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովի սանիկն է, նաև հայտնի ռեժիսոր, վավերագրող, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի բարեկամն է, բայց Վանաձորում ունի կիսաքրեական համբավ, ունի նաև երթուղայինի գծեր»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր