211652_close_icon
views-count38177 դիտում article-date 16:59 27-03-2017

Քաղցկեղով տառապող կինը օգնության կարիք ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանաբնակ հիսունհինգամյա Սուսաննա Սարգսյանը այրի է և մեծ դժվարություններով ու պատվով մեծացրել է երեք զավակների: 2014 թվականին տիկին Սուսաննայի մոտ ի հայտ է եկել գոյացություն, կատարվել է վիրահատություն, այնուհետև ստացել է 14-անգամյա քիմիաթերապիայի կուրս, այն շարունակական է, որովհետև նրա մոտ առաջացել են ևս հինգ օջախներ, այդ հիվանդությունը ախտահարել է նաև ոսկրային համակարգը, ազդոսկրի կոտրվածք է ստացել, ոտքը օրթեզավորվել է և 2015 թվականից մինչ այսօր նա գտնվում է այդ վիճակում, չունի քայլելու հնարավորություն, պետք է կատարվի ծնկահոդի մեգաէնդոպրոթեզավորում, որպեսզի ծնկահոդը ծալվի և ստանա հնարավորություն քայլելու: Ոտքն ամբողջությամբ այտուցված է և տիկինն անընդհատ անկողնային վիճակում է: Զավակներն արել են ամեն հնարավորն ու անհնարինը և այլևս չունեն ոչմի ճանապարհ շարունակելու հետագա քիմիաթերապիայի կուրսն ու վիրահատությունը: Վիրահատության համար պահանջվում 7000 Եվրո, որը միայն այդ պրոթեզի արժեքն է: Սուսաննան առաջին կարգի հաշմանդամ է: Սիրելի հայրենակիցներ յուրաքանչյուրիս հնարավորության սահմանում մեր ներդրումը կարող է փրկել նրա կյանքը փրկելու հարցում: ՎՏԲ Հայաստան բանկում տիկին Սուսաննայի դստեր՝ Լաուրա Սարգսյանի անունով բացվել են հաշվեհամարներ. [b]16051017653200 ՀՀ դրամ; 16051017653201 ԱՄՆ դոլար; 16051017653202 ԵՎՐՈ; 16051017653203 ՌԴ ռուբլի; SWIFT:ARMJAM22[/b] Տիկին Սուսաննայի հեռախոսահամարն է՝ [b]+37443 23 65 22: [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր