1102 դիտում
11:02 22-12-2014
Կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը Հայաստանում նվազել է 20 տոկոսով. տեսանյութ
Կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը Հայաստանում նվազել է 20 տոկոսով: Սրա մասին են վկայում Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի վիճակագրական տվյալները:
«2014 թվականը մեզ համար ուրախալի է նրանով, որ, եթե նախկինում ամեն 16-րդ կինն էր Հայաստանում հիվանդ կրծքագեղձի քաղցկեղով, ապա այս տարվա տվյալներով կարող ենք ասել, որ այդ ախտորոշմամբ է տառապում ամեն 20-րդ կինը»,- ասում է կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ այս թվերը գալիս են վկայելու հայ կանանց՝ սեփական առողջոււթյան նկատմամբ առավել մեծ ուշադրություն դարձնելու մասին: «Քաղցկեղն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, և մեր հասարակությունը կարծես թե գալիս է այս բանի գիտակցմանը»,- նշում է Հակոբյանը:
Հետազոտությունը կատարվել է 2014 թվականի ընթացքում՝ հիմնվելով Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի այցելու մոտ 40000 կանաց առողջական արդյունքների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
38237 դիտում
16:59 27-03-2017
Քաղցկեղով տառապող կինը օգնության կարիք ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6501 դիտում
15:20 06-11-2016
Քաղցկեղով տառապող երգիծաբան Միխայիլ Զադորնովը բուժում կստանա Եվրոպայում
54741 դիտում
12:13 15-06-2017
Քաղցկեղով տառապող 37-ամյա կինը բարեգութ մարդկանց օգնությունն է հայցում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1747 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է
2302 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի