211652_close_icon

Գևորգ Ղազարյանի վնասվածքը լուրջ է

views-count6402 դիտում article-date 11:17 27-03-2017
Ինչպես հայտնի է, Հայաստան-Ղազախստան [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/26/1062687/]հանդիպման[/url] (2:0) առաջին րոպեին Գևորգ Ղազարյանը վնասվածք ստացավ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը հայտնեց, որ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է: Նախնական հետազոտությամբ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Գևորգ Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա արդեն այսօր կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, Գևորգ Ղազարյանը կենթարկվի վիրահատության:

Նմանատիպ նյութեր