Նավթի համաշխարհային գներն իջնում են՝ կապված ԱՄՆ-ում հորատման աշտարակների թվի ավելացման հետ
Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել ԱՄՆ-ում հորատման աշտարակների քանակի մասին ամերիկյան նավթային-գազային Baker Hughes ընկերության հրաարակած տվյալների ֆոնին, հաղորդում է Ria Novosti-ն։
Այսօր առավոտյան Brent նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.49%-ով և 1 բարելի դիմաց կազմել 50,69 ԱՄՆ դոլար։
WTI տեխասյան նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն իջել է 0.6 %-ով և 1 բարելի դիմաց կազմել 47,66 ԱՄՆ դոլար։
Ըստ Baker Hughes-ի՝ մարտի 24-ի դրությամբ ԱՄՆ-ում հորատման աշտարակների թիվը ավելացել է 20-ով՝ հասնելով 809-ի։