Նավթի համաշխարհային գներն իջնում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գները նվազում են։ Այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
WTI տեխասյան նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում նվազել է 0.46 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 47.18 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.42 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 49.26 ԱՄՆ դոլար։