Նավթի համաշխարհային գներն իջնում են
Նավթի համաշխարհային գները կրկին նվազում են: Bloomberg պարբերականը գրում է, որ այդ մասին վկայում են առևտրի բորսայի տվյալները, իսկ որպես պատճառ թերթը նշում է Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդի՝ նավթարդյունաբերության նախկին ծավալները պահպանելու ցանկությունը:
Այսպես, Brent տեսակի նավթի արժեքն իջել է 0,84 %-ով՝ կազմելով 48,38 դոլար՝ 1 բարելի դիմաց: Այդ նույն ժամանակահատվածում WTI տեսակի նավթի գինը նվազել է 1,25%-ով և 1 բարելի դիմաց կազմել 45,02 դոլար: