4097 դիտում
21:14 27-03-2017
Ջոն Ռոքֆելլերն առատաձեռն գործարար էր և իր եկամտի 10%-ը տալիս էր եկեղեցուն․ հետաքրքիր տեղեկություններ
1911 թվականին Ջոն Դևիսոն Ռոքֆելլերին հաջողվեց շրջանցել Շերմանի հակատրեստային օրենքը, որն ընդունվել էր 1890 թվականին։ Այդ օրենքն ուղղված էր մոնոպոլիաների դեմ։ Օրենքը հաջողվեց շրջանցել, սակայն «Ստանդարտ օյլ» տրեստը մասնատվեց 34 ընկերության։ Ռոքֆելլերի անունը նույնացվում էր հարստության հետ։ Նա Ամերիկայի մի քանի նահանգներում տներ ուներ, մի քանի վիլլաներ, հողատարածքներ, Նյու Ջերսիում` գոլֆի անձնական տարածք, բայց ամենից շատ սիրում էր Նյու Յորքի մերձակայքում գտնվող «Փոքանտիկո հիլլզ» վիլլան։ Ռոքֆելլերն առատաձեռն գործարար էր, քրիստոնյա ու դրանով շատ էր հպարտանում. իր եկամտի 10%-ը տալիս էր եկեղեցուն։
Նրա մասնակցությամբ 1892 թվականին հիմնվել է Չիկագոյի համալսարանը։ 1897 թվականին նա ավելի ու ավելի շատ է զբաղվում բարեգործությամբ, իսկ ընկերության կառավարումը վստահում է տաղանդավոր գործընկերներին։ 1901 թվականին հիմնվել է բժշկական ինստիտուտը նրա մասնակցությամբ, որն ավելի ուշ անվանվեց Ռոքֆելլերի անունով։ Մեկ տարի անց նա կազմավորեց կրթական խորհուրդը։ 1913 թվականին ստեղծեց Ռոքֆելլեր հիմնադրամը։
Ռոքֆելլերը մահացել է 1937 թվականի մայիսի 23-ին, 98 տարեկանում ու իր վախճանի պահին ավելի հայտնի էր որպես բարերար, քան որպես գործարար։ Իր կյանքի ավարտին նա ավելի քան կես միլիարդ դոլար է բաժանել բարեգործական նպատակներով, չնայած դրան, միակ որդին՝ Ջոն Ռոքֆելլեր-կրտսերը ժառանգեց 460 միլիոն դոլար։
Կրտսեր Ռոքֆելլերը նույնպես հայտնի է բարեգործություններով։ Նրա շնորհիվ է կառուցվել ՄԱԿ-ի գրասենյակը Նյու Յորքում, որի շինարարության համար նվիրաբերել է 9 միլիոն դոլար։ Բացի այդ, նա Նյու Յորքում կառուցել է Ռոքֆելլեր արդյունաբերության կենտրոնը։ Կրտսեր Ռոքֆելլերն իր 6 երեխաներին թողել է 240 միլիոն դոլար։
Նմանատիպ նյութեր
3302 դիտում
09:47 01-03-2017
Գործադիրը մարզերի հանդեպ առատաձեռն է գտնվել, ինչը պատահական չէ. «Ժողովուրդ»
2206 դիտում
21:47 25-07-2022
1992թ. Բարսելոնյան ստուգատեսը առատաձեռն գտնվեց հայ մարզիկների նկատմամբ
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2905 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր