2206 դիտում
21:47 25-07-2022
1992թ. Բարսելոնյան ստուգատեսը առատաձեռն գտնվեց հայ մարզիկների նկատմամբ
1992 թվականի այս օրը ` հուլիսի 25 –ին Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս առաջինը Բարսելոն քաղաքում ամառային 25 –րդ օլիմպիական խաղերի բացումը հայտարարեց:
ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՊՀ միացյալ թիմի կազմում ընդգրկված էր նաև Հայաստանի պատվիրակությունը:
Բարսելոնյան ստուգատեսը առատաձեռն գտնվեց մեր մարզիկների նկատմամբ: Ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Մնացական Իսկանդարյանը և հրաձիգ Հրաչյա Պետիկյանը գերազանց մրցելույթներով հռչակվեցին օլիմպիական խաղերի չեմպիոն: Նման պատվի արժանանալու համար ընդամենը երկու վայրկյան չբավարարեց հունահռոմեական ըմբշամարտի մեր մյուս ներկայացուցչին ` Ալֆրեդ Տեր Մկրտչյանին, որը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
Նշենք նաև կանանց << Հատիս >> թիմի բասկետբոլիստուհի Էլեն Բունիաթյանցին : Նա Ռուսաստանի հավաքականի կազմում նույնպես նվաճեց խաղերի չեմպիոնի կոչումը:
Ձեռնունայն տուն վերադարձավ միայն մոսկովյան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մականորդ Սոս Հայրապետյանը:
Հայազգի մարզիկներից չեմպիոնական պատվանդանին կանգնեցին նաև սուսերամարտիկ Գեորգի Պողոսյանը / Ուկրաինա / և ռուսաստանցի հանդբոլիստ Պավել Սուքիասյանցը:
Բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանը / Ուզբեկստան / և սպորտային մարմնամարզուհի Ջինա Գոգյանը / Ռումինիա / անմասն մնացին խաղարկված մեդալներից:
Իսպանիայում կայացած համաշխարհային գլխավոր մարզահանդեսին մասնակցած 169 երկրների 9 հազար 356 մարզիկ – մարզուհիներ 32 մարզաձևում վիճարկեցին մեդալների 257 հավաքածու:
Առաջինը ճանաչվեց ԱՊՀ միացյալ թիմը ` 112 մեդալ / 45 + 38 + 29 / : Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրին ԱՄՆ –ի ` 108 / 37 + 34 + 37 / և Գերմանիայի ` 82 / 33 + 21 + 28 / ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր
1195 դիտում
18:25 25-03-2015
Կամփոփվի մարզային թատրոնների ստուգատեսը
1714 դիտում
19:08 11-04-2015
Երևանում անցկացվեց սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունից առաջ վերջին նախապատրաստական ստուգատեսը
3299 դիտում
09:47 01-03-2017
Գործադիրը մարզերի հանդեպ առատաձեռն է գտնվել, ինչը պատահական չէ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2284 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2632 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3934 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային