3302 դիտում
09:47 01-03-2017
Գործադիրը մարզերի հանդեպ առատաձեռն է գտնվել, ինչը պատահական չէ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը պահուստային ֆոնդերից մարզերին 5 մլրդ դրամ է հատկացրել՝ հրատապ խնդիրները լուծելու համար։ Պատահական չէ, որ գործադիրը մարզերի հանդեպ այսպես առատաձեռն է գտնվել։
Առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են, իսկ դա նշանակում է, որ իշխանությունները փորձում են սիրաշահել մարդկանց։ Տեսնելով, թե ինչ ծրագրերի վրա է ծախսվելու 5 մլրդ դրամը, կարելի է պնդել, որ գումարի մեծ մասը պարզապես «ատկատի» և «պրիմիտիվ գողությունների» տեսքով հոսելու են չինովնիկների գրպանները։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ Արտաշատի թիվ1 մանկապարտեզի շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրության, հիմնանորոգման նախագծային և շինարարական աշխատանքների համար ծախսվելու է 62 մլն 915 հազար 100 դրամ։ Շիրակի մարզպետարանին հատկացված 251 մլն 424 հազար դրամից միայն 212 մլն 500 հազար դրամը կծախսվի շենքերի և շինությունների վերանորոգման համար, այսինքն՝ այնտեղ ուր ատկատի հնարավորություն կա։ Ամենաքիչ գումարը՝ 22 մլն 200 հազար դրամ, հատկացվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանին, որը կծախսվի նախագծահետազոտական աշխատանքի վրա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4094 դիտում
21:14 27-03-2017
Ջոն Ռոքֆելլերն առատաձեռն գործարար էր և իր եկամտի 10%-ը տալիս էր եկեղեցուն․ հետաքրքիր տեղեկություններ
2206 դիտում
21:47 25-07-2022
1992թ. Բարսելոնյան ստուգատեսը առատաձեռն գտնվեց հայ մարզիկների նկատմամբ
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»