211652_close_icon
views-count13377 դիտում article-date 15:49 26-03-2017

Հենրիխ Մխիթարյանը 2 անգամ ավելի թանկ է Ղազախստանի ամբողջ հավաքականից

Ղազախական [url=http://www.sports.kz/news/mhitaryan-stoit-v-dva-raza-doroje-chem-vsya-sbornaya-kazahstana]Sports.kz [/url]պարբերականը ներկայացրել է Հայաստանի և Ղազախստանի հավաքականների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները՝ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում այս թիմերի միջև կայանալիք խաղից առաջ: Transfermarkt.de մարզական-վիճակագրական կայքի տվյալներով, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 46,88 մլն եվրո: Ընդ որում, այդ գումարի 79%-ը կազմում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արժեքը՝ 37 մլն եվրո: Մխիթարյանին հաջորդում են «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը (1,2 մլն) և պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը (1մլն): Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 16,85 մլն եվրո: Հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը կիսապաշտպան Բայըրժան Իսլամխանն է (1,8 մլն): Հիշեցնենք, Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Նմանատիպ նյութեր