940 դիտում
14:26 29-04-2024
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Դեժավյու 1․ «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ընդամենը ադրբեջանական խողովակներով նույն ռուսական գազի հույսն է՝ ուղղակի մի քանի անգամ ավելի թանկ գնով, ինչն այլևս չի երաշխավորելու էժան գազի հաշվին տնտեսական «աննախադեպ» առաջընթաց։ Սա հիշեցնում է «Ջերմուկը կծախենք, կապրենք» 90-ականների հայտնի թեզը։
Եվրոպան էլ է կույր ձևանալով, նույն գազից օգտվում, ուղղակի իրենք ունեն էներգետիկայի այլընտրանքային աղբյուրներ։
Դեժավյու 2. «Տանք, որ լավ ապրենք»։ Դե սա բացատրելու կարիք էլ չունի, քանզի ադրբեջանի համալսարանում նոր բացված կենտրոնը՝ «արևմտյան ադրբեջան» հավակնոտ անվանումով, հենց Հայաստանն է ներառում, ոչ թե Արցախը։ Սա նրանց համար, ովքեր հայտարարում են, թե չգիտեն ադրբեջանը դեռ ինչքա՞ն է պահանջելու։
Հ․Գ․ Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանում, երբ 2020 թ․ հոկտեմբերի 17-ին արդեն տոնում էին հաղթանակը, հնչել է մի այսպիսի միտք․ «Մենք չենք կարող խոսել լիակատար հաղթանակի մասին, քանի դեռ ազդեցիկ են Հայ Եկեղեցին և Հայ սփյուռքը»:

Նմանատիպ նյութեր
919 դիտում
13:18 03-07-2024
Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, բայց տնտեսության մեջ անելիքները շատ են. Արմեն Գրիգորյան
Այս բաժնից
1279 դիտում
22:42 17-01-2025
Գյումրիում թեժ է լինելու․ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. aravot.am
1264 դիտում
22:03 17-01-2025
Արշակ Կարապետյանը նոր ուժ կստեղծի Միքայել Սրբազանի և Ալբերտ Բազեյանի հետ