211652_close_icon
views-count7980 դիտում article-date 17:38 25-03-2017

ԱԻ նախարարն այցելել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր. մարզային ՀՓՋ-ները վերազինվում են

Շարունակվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանի աշխատանքային այցերը մարզեր. այս անգամ նախարարը եղավ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում և Կոտայքի մարզում: ԱԻ նախարարի աշխատանքային շրջայցի առաջին կայանը Գեղարքունիքի Գավառ քաղաքի մարզային փրկարարական վարչությունն էր և նույն շենքում տեղակայված մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնը: Դ. Տոնոյանը ծանոթացավ մարզային ՃԿԿ-ի տեխնիկական զինվածությանը, ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև՝ զրուցեց ծառայություն իրականացնող անձնակազմի հետ: Նախարարը փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանին հանձնարարեց մասնագետների վերապատրաստման դասընթացներ կազմակերպել և ուժեղացնել 911 հոգեբանական ծառայության աշխատանքը մարզերում՝ նախարարության սայլակավոր-հաշմանդամ աշխատակիցների ակտիվ ներգրավմամբ: ԱԻ նախարարն այցելեց նաև Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատները, ծանոթացավ վերջիններիս շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը: Անդրադառնալով մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների վերազինման խնդիրներին՝ Դ. Տոնոյանը հանձնարարեց հրատապ պլանավորել արդիականացման գործընթացը: ՀՓՋ-ների գույքային սպառազինությունը շվեյցարական տեխնիկայի միջոցով: Կոտայքի մարզում ԱԻ նախարարը եղավ Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Եղվարդ քաղաքների և Հրազդանի ՋԷԿ-ի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Խոսելով մարզային ՀՓՋ-ների վերազինման և անձնակազմի վերապատրաստման հնարավորությունների մասին՝ Դ. Տոնոյանը կարևորեց փրկարարների ունակությունների բարձրացումը առաջին բուժօգնության տրամադրման ոլորտում, որպեսզի յուրաքանչյուր փրկարար կարողանա լիարժեք առաջին բուժօգնություն տրամադրել տուժածին նախքան հիվանդանոց հասցնելը: Քննարկվեց նաև մարզային փրկարարական ծառայություններում փրկարարների համազգեստի որակի լավացման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերը: Շրջայցի ընթացքում ԱԻ նախարարը հանդիպեց նաև քաղաքապետերի և համայնքապետերի հետ, քննարկվեցին համայնքներում աղետների ռիսկի նվազեցմանը միտված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ վերջիններիս ծախսերը համայնքային բյուջեում ներառելու ճանապարհով և տեղական ինքնակառավարման մարմինների ու հրշեջ-փրկարարական ջոկատների համագործակցության խորացումը՝ համայնքներում բնակչության պատրաստվածության և դիմակայունության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր