211652_close_icon
views-count2207 դիտում article-date 16:13 14-06-2017

ԱԻ նախարարն ու JICA-ի նախագահը այցելել են Երևանի ՀՓՋ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունիսի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաoկան այցելեցին Երևան քաղաքի փրկարար ուժերի վարչության N8 հրշեջ-փրկարարական ջոկատ: ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը և ԵՓՎ կենտրոնի բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կ. Ոսկանյանը նախարար Դ. Տոնոյանին և JICA-ի նախագահ Շ. Կիտաoկան ներկայացրին ՀՓՋ-ի ընթացիկ աշխատանքները, ջոկատի տեխնիկական զինվածությունը և հագեցվածությունը, անձնակազմի աշխատանքային պայմանները և կանչերի արձագանքման առանձնահատկությունները: Ճանաչողական այցի ընթացքում Շ. Կիտաoկան ծանթոցավ 2010 թ.-ին Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ ԱԻ նախարարությանը նվիրած հրշեջ-փրկարարական մեքենաների գործունեությանը, որոնցից 4-ը շահագործվում է ԵՓՎ N8 ՀՓՋ-ի կողմից: Հայ փրկարարները հանդիսավոր ցուցադրությամբ ներկայացրին մեքենաների բնութագրերը և հնարավորությունները, ինչպես նաև՝ Երևան քաղաքի պայմաններում դրանց շահագործման առանձնահատկությունները: Այցի ավարտին Շ. Կիտաoկան գոհունակություն հայտնեց հայ հրշեջ-փրկարարների կողմից մեքենաներն արդյունավետ և հավուր պատշաճի շահագորման կապակցությամբ: Նշենք, որ 2010 թ. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻ նախարարությանը նվիրել է 28 միանգամայն նոր ու ժամանակակից հրշեջ մեքենա: 2016թ. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻ նախարարությանն է տրամադրել նաև «Միթսուբիշի» մակնիշի 6 նոր ավտոմեքենա, որոնք արտակարգ իրավիճակներում ծառայում են որպես շարժական կառավարման և հոգեբանական օգնության ցուցաբերման կետեր: Քննարկվում է առաջիկայում Հայաստանին ևս 39 նոր հրշեջ մեքենա և ավտոսանդուղք տրամադրելու հարցը: Փոխգործակցության երկար տարիների ընթացքում ՀՀ ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ են վերապատրաստվել Ճապոնիայի առաջնակարգ ուսումնական կենտրոններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր