ՊՆ Իշխանասարի մարտական դիրքի պաշտոնատար անձին մեղադրանք կառաջադրեն․ ադրբեջանցի զինծառայողը ու նոր քրեական գործը․ մանրամասներ․ armlur.am
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նոր քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի Իշխանասար բնակավայրի մարտական դիրքի պաշտոնատար անձի գործողությունների մասով:
Մասնավորապես, ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկություններով՝ իրավապահ մարմինների մոտ այս պահին քննություն է այնմասով, որ ՀՀ ՊՆ Իշխանասար բնակավայրի մարտական դիրքի պաշտոնատար անձը, ծառայողական պարտականությունների կատարմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, ինչի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Նասիմ Մուսաևը օգտվելով սահմանային հատվածում վերահսկողության պատշաճ իրականացման բացակայությունից, սեպտեմբերի 26-ին ժամը 20.00-ից մինչև ժամը 22.00-ն ընկած ժամանակահատվածում առանց մաքսային հսկողության տեղափոխելով իրեն ամրակցված՝ սառը զենք հանդիսացող սվին դանակը, ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը, մուտք գործել հանրապետության տարածք և սվին դանակը կրել ՀՀ տարածքում։
Այնուհետև Ն․Մուսաևը ապօրինի մուտք է գործել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի թիվ 20 հասցեի առանձնատուն, իր մոտ եղած «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի գործադրման սպառնալիքով բնակության վայր ժամանած Ռոզի Ավետիսյանին և Քաջիկ Ավետիսյանին ապօրինի զրկել է ազատությունից, առանձնատնից հափշտակել է ընդհանուր 26.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոս, սմարթ ժամացույց, տաբատ, 9.000 դրամ գումար, 2 ձախ կոշիկ և բութ առարկայի գործադրմամբ բռնություն գործադրել Ռ․Ավետիսյանի նկատմամբ՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում