4431 դիտում
18:30 28-03-2017
ՀՀ ԱԻՆ և ԱՄՆ համագործակցության շնորհիվ վերազինվում են մարզային հրշեջ-փրկարարական ջոկատները
Այսօր՝ մարտի 28-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատում կայացավ հրդեհաշիջման նոր հանդերձանքի և գույքի հանձնման հանդիսավոր արարողությունը, որը Հայաստանին է տրամադրվել ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում:
Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, բրիգադի հրամանատար, գեներալ, տիկին Դաունե Դեսկինսին և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրեց տրամադրված հրդեհաշիջման նոր հանդերձանքի և գույքի տեխնիկական բնութագրերը, հնարավորություններն ու որակական հատկանիշները:
Լրագրողների հետ զրույցում նախարար Դ. Տոնոյանն ասաց. - Այսպիսի սարքավորումներ և հանդերձանք մենք դեռևս չենք ունեցել: Սա շատ բարձր որակի և մակարդակի գույք է, որն օգնելու է մեզ բարձրացնել կարողությունները, չափանիշները, և, առհասարակ, մեր տեխնիկական հագեցվածությունը փրկարար ծառայությունում:
ԱՄՆ դեսպանը ևս ընդգծեց, որ տրամադրված տեխնիկան հնարավորություն կտա մեծացնել հրշեջների կարողությունները՝ փրկարար թիմերին հնարավորություն տալով առավել արդյունավետ արձագանքել տարբեր արտակարգ իրավիճակներում: Նրա խոսքով՝ սա միաժամանակ թույլ կտա ապահովել անվտանգության հավելյալ երաշխիքներ հայ հրշեջների համար, երբ նրանք կիրականացնեն կյանքեր փրկելու իրենց կարևոր առաքելությունը:
-Տարիների ընթացքում ԱՄՆ զինված ուժերի իրականացրած մարդասիրական ծրագրերը և այս նվիրատվությունը սոսկ մի բաղադրիչ են ԱՄՆ զինված ուժերի ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ամուր ու տևական համագործակցության շրջանակում, - եզրափակեց Ռ. Միլսը:
Նվիրաբերված հրդեհաշիջման նոր գույքը և հանդերձանքը ձեռքենբերվել ՓԾ կարիքներին համապատասխան և կբաշխվեն Հայաստանի չորս քաղաքների (Մասիս, Արտաշատ, Սիսիան ևՄեղրի) հրշեջ-փրկարարական ջոկատների միջև:
Նոր գույքը կնպաստի մարզերում աղետների ռիսկի նվազեցմանը, տեղի հրշեջ-փրկարարական ջոկատների պատրաստվածության, ինչպես նաև՝ անձնակազմի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
[b]Տրամադրված գույքի նկարագիր[/b]
Հրշեջ հանդերձանք (հրակայուն, ջերմամեկուսիչ բաճկոն և տաբատ) 80 լրակազմ
Փրկարարական ձեռնոցներ 80 զույգ
Պողպատե կացին (պատյանով) 80 հատ
Հիդրավլիկ սարքավորման պոմպ 4 հատ
Հիդրավլիկսիլիկոնե փողրակ (չափերիզով, 30 մ) 4 հատ
Հիդրավլիկ մկրատ (փրկարարական աշխատանքների համար,գերհզոր) 4 հատ
Հիդրավլիկ բադիկ 4 հատ
Հիդրավլիկ ամբարձիչ 4 հատ
Օդի կոմպրեսոր 4 հատ
Թթվածնի բալոն (7 լ տարողությամբ) 4 հատ
Ձեռքի հիդրավլիկ համակարգ(մեխանիկական) 4 հատ
Մարտական բաճկոն 40 հատ
Lուսարձակ (գազի գեներատորով)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1536 դիտում
16:12 20-11-2018
Արդիականացվում են Մասիս և Մեղրի քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատները
Այս բաժնից
1096 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1186 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1393 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ