51088 դիտում
15:53 24-03-2017
«Եռաբլուր» այցելած կենդանի լեգենդի մարտական ընկերները, երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն ու դպրոցականներն ասում էին. «Քեզ բացակա չենք դնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 24-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել կենդանի լեգենդ Կարո Քահքեջյանի մարտական ընկերները՝ Շահե Աճեմյանի գլխավորությամբ, ինչպես նաև մի խումբ երիտասարդներ ու Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի 7գ դասարանի աշակերտները՝ դասղեկ Անահիտ Գասպարյանի և նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ, փոխգնդապետ Բադալ Զաքարյանի գլխավորությամբ։
Այցելուներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին լեգենդին։ Նրա մարտական ընկեր Շ. Աճեմյանը դպրոցականներին ներկայացրեց Կ. Քահքեջյան մարդ-կերպարին, իսկ հոգևոր հովիվը մինչև Տերունական աղոթքը հնչեցնելը ներկայացրեց նրա կյանքն ու գործունեությունը, որից հետո տեղի ունեցավ խնկարկում։
Հերոսի մարտական ընկերներն ասում էին. «Մենք ավելի ենք հպարտանում ու ուժեղանում, երբ տեսնում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն ոչ միայն Կարոյի, այլև այստեղ հանգչող բոլոր հերոսների շիրիմներին են այցելում երիտասարդ սերնդի ներկայացուցիները»՝ մատնացույց անելով Գարիկ Մկրտչյանին ու նրա ընկերներին, ովքեր՝ հավատարիմ հայի կերպարին, հայի ոգուն, ասում էին. «Կարոյին ու նրա նմաններին մենք բացակա չենք դնում, մենք պատրաստ ենք հանուն վեհ գաղափարների, հանուն մեր երկրի սահմանների ամրապնդման ու ժողովրդի խաղաղ կյանքի՝ նույնպես զոհաբերել մեր կյանքը, ինչպես որ զոհաբերեցին Կարոն ու նրա նմանները։ Կարոյի նմանները գալիս են հարյուր տարին մեկ և, հիրավի, մեծն Սևակը այս սուրբ վայրում գտնվող ննջեցյալների համար է ասել «ուշ-ուշ են գալիս, բաց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին»։ Հավերժ փա՛ռք այսօրվա հերոսին ու նրա նմաններին»։
Դպրոցի սաներն էլ կենդանի կատարմամբ հերոսի շիրմին հայրենասիրական երգ հնչեցրեցին, իսկ հետո ասացին. «Հպարտ ենք, որ հայի գենն է մեր մեջ հոսում»։
[b]Կարո Քահքեջյանի կենսագրությունը
[/b]
Կարապետ (Կարո) Քահքեջյան (մականունը՝ Սպիտակ Արջ, Մաղավուզի Կարո, մարտի 24, 1962 թ. Հալեպ - հունիսի 26, 1993 թ. «Պուշկենյալ» բարձունք, Մարտակերտի շրջան), սփյուռքահայ ազատամարտիկ, Խաչակիրներ կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար։
Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1978 թվականին անցնում է Գերմանիա։ Այնտեղ սովորում է ճարտարապետությունՖրանկֆուրտի ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում։ ապա հաստատվելԿալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Լիբանանում ապրած տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանական մարտերին։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ եկել է Հայաստան օգնելու նպատակով։ Շահե Ա. Աճեմյանի հետ կազմում է Խաչակիրներ ջոկատը։ 1991-1993 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի, Տավուշի, Արցախի ՀանրապետությանԱսկերանի, Մարտակերտի, Քարվաճառի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ «Պուշկենյալ» բարձունքի ազատագրման ժամանակ՝ մինչև հիմնական ուժերի հարձակումը, իր ջոկատով մարտնչել է հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պահպանել բարձունքը և մարտում զոհվել։
[b] Կարո Քահքեջյան
«Մենք ֆետայի կոչուելու պատիւին արժանացանք, ուշադիր պէտք է ըլլանք որ մեր վրայ խօսք չի գայ»
Բոլորը թող իմանան, դիւանագիտութիւն ալ կը խաղանք, սրիկաներ կուգան մեր մօտ, երեսնին ալ կը խնդանք, բարի տեսքով...բայց հետ այսու մեր ատամները պողպատ են, մենք ալ 1915-ի հայը չենք, մեր թշնամիներուն վիզերը կը պոկենք»[/b]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 237+
237+