211652_close_icon
views-count2613 դիտում article-date 13:29 24-03-2017

Հայաստան. Հրաշալի երկիր, խելացի հնարավորություններ

Հայաստանի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստան. Հրաշալի երկիր, խելացի հնարավորություններ» (Great country, smart opportunities) ձեռնարկի շնորհանդեսը: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԶՆ նախարարությունից։ Ձեռնարկը պատրաստվել է «Մեծ Քառյակի» (Big Four) անդամ «Քեյ Փի Էմ Ջի» (KPMG) հեղինակավոր խորհրդատվական ընկերության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համատեղ ջանքերով: ՏԶՆ նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ ձեռնարկն ընդգրկուն տեղեկատվական նյութ է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի վերաբերյալ: Նախարարն ընդգծել է, որ ձեռնարկը կարող է ծառայել որպես ներդրումների ներգրավման արդյունավետ գործիք` պոտենցիալ ներդրողներին տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն: Սուրեն Կարայանի խոսքով՝ նման հեղինակավոր ընկերության կողմից պատրաստված ձեռնարկը օտարերկրյա ներդրողների համար վստահելի և արժանահավատ անկախ գնահատական է Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր