Նախագահ Սերժ Սարգսյանը զինվորական դատախազ է նշանակել
Նախագահ Սերժ Սարգսյանը զինվորական դատախազ է նշանակել:
ՀՀ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, նշվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` նախագահը որոշում է կայացրել Վահե Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արտավազդ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: