Ռուսաստանը չի հեռարձակի «Եվրատեսիլ-2017»-ը
Ուկրաինայում անցկացվելիք «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը չի հեռարձակվի ռուսաստանյան և ոչ մի հեռուստաալիքի կողմից։ Այդ մասին հայտնել է «Ռոսիա 24»-ը։
«Ռուսաստանից այս տարի ոչ ոք Կիևում «Եվրատեսիլ»-ին չի գնա, այդ իսկ պաճառով դաշնային հեռուստաալիքներից և ոչ մեկը մրցույթը չի հեռարձակի»,-հայտարարել է հաղորդավարը։
Ավելի վաղ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ 3 տարով արգելում է երգչուհի Յուլյա Սամոյլովայի մուտքը երկիր՝ պարզաբանելով, որ Սամոյլովան խախտել է Ուկրաինայի օրենսդրությունը։
ՌԴ ԱԳՆ-ն այդ որոշումը քաղաքական է որակել։