211652_close_icon
views-count4908 դիտում article-date 09:52 22-03-2017

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը չի էլ թաքցնում, որ հարուստ է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի էլ թաքցնում, որ ինքը հարուստ է և հպարտանում է նրանով, որ երբեք էկոնոմ դասի ավիատոմս չի գնում ու օգտվում է միայն «բիզնես կլասից»։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովից Armtimes.com–ը տեղեկացել է, որ հարուստ են նաև ՊԵԿ նախագահի ընտանիքի անդամները։ Մասնավորապես, անցած տարի Վարդան Հարությունյանի կինը 789 միլիոն դրամով (1.6 միլիոն դոլար) ձեռք է բերել անշարժ գույք Ազատության պողոտայում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շքեղ առանձնատան մոտերքում։ Իհարկե հարուստ լինելը ամենևին վատ բան չէ։ Ու տվյալ դեպքում շատ լավ առիթ է ապօրինի հարստացման քրեականացումը նախաձեռնած իշխանության ներկայացուցչի համար մանրամասն ներկայացնել թե ինչպես է հարստացել Հարությունյանների ընտանիքը։ Իսկ բիզնեսի զարգացումը քաջալերող կառավարության ղեկավարը կարող է դա որպես ուսումնական ձեռնարկ ներկայացնել, թե ինչպես կարելի է կարճ ժամանակում Հայաստանում դառնալ շատ հարուստ մարդ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր