«Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը չի ցանկանում նշանակվել ՊԵԿ նախագահի պաշտոնում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած համառորեն լուրեր են պտտվում, թե ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանին փոխարինելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, «Ժամանակ»-ի աղբյուրները սակայն պնդում են, որ Վարդան Հարությունյանը չի ցանկանում նշանակվել այդ պաշտոնում՝ հասկանալով, թե ինչպիսի պատասխանատվության տակ է ընկնում և ձախողելու ռիսկերը չափազանց մեծ են։
Վարդան Հարությունյանը հասկանում է, որ ՊԵԿ-ում ձախողելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը թույլ չի տա վերադառնալ նախկին պաշտոնին, որտեղ նշանակվելու առաջին օրից վերջինիս հաջողվել է միլիոնատեր դառնալ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]