Դիեգո Սիմեոնե. Երբեք չեմ գլխավորի «Ռեալը»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ հայտարարել է, որ երբեք չի գլխավոր «Ռեալը»: «Երբեք չեմ մարզի «Ռեալը»: Դա հոգեբանական տեսանկյունից տրամաբանական է: Թեպետ առանց այդ էլ նրանք էլ ինձ չէին հրավիրի:
Ես երիտասարդ եմ: Միգուցե, մի անգամ գլխավորեմ իսպանական այլ ակումբ: Մի անգամ կցանկանայի գլխավորել Արգենտինայի հավաքականը, սակայն դրա համար ես` որպես մարզիչ, պետք է ավելի լավը դառնամ: Ես կցանկանայի դա իմ կարիերայի ավարտական փուլում», ասել է Սիմեոնեն: