Դիեգո Սիմեոնե. Չեմ հասկանում, թե ինչպես են Մեսին, Սուարեսն ու Նեյմարը իրար հետ լեզու գտնում
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/21/71009/]խաղում [/url](4:0) «Բարսելոնայի» հարձակողական գործողություններից:
«Այդ խաղում «Բարսելոնան» իսկապես գերազանց տեսք ուներ: Իմ համար հանելուկ է, թե ինչպես են երեք նման գերաստղերը՝ Մեսին, Սուարեսն ու Նեյմարը, հանգիստ լեզու գտնում մի ակումբում: Դա հիացմունքի է արժանի», ասել է Սիմեոնեն: