Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հադրութի շրջանում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին այցելել է Հադրութի շրջան և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շրջանում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին:
Այս մասին հայտնում են ԼՂՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Տեղեկություններով հանդես են եկել շրջվարչակազմի ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: