2263 դիտում
15:20 17-03-2017
ԱՄՆ-ն հերքել է Հալեպի մզկիթներից մեկի ռմբակոծությանը իր մասնակցությունը և խոստացել հետաքննել դեպքը
Ամերիկյան կողմը հերքել է Սիրիայի Հալեպ քաղաքից ոչ հեռու գտնվող մզկիթը ռմբակոծելու մեջ իրենց ուղղված մեղադրանքները, ինչի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել, հաղորդում է Deutche Welle-ը։
ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հաստատել է, որ նախօրեին օդային հարվածների է ենթարկվել մի շինություն և թիրախը եղել են այնտեղ գտնվող «Ալ-Քաիդա»-ի գրոհայինները, իսկ մզկիթը գտնվում է շինությունից ընդամենը 15 մետր հեռավորության վրա, սակայն այն չի վնասվել։
Նշենք, որ նախօրեին միջազգային լրատվամիջոցները հայտնեցին, որ ամերիկյան ավիացիայի կողմից նետված ռումբերից մեկն ընկել է մզկիթի վրա, որտեղ այդ պահին հավատացյալներ էին հավաքվել՝ երեկոյան աղոթքի համար, զոհվել է առնվազն 42 մարդ։
Նմանատիպ նյութեր
6756 դիտում
17:00 03-06-2017
Վրաստանի կառավարությունն ԱՄՆ դեսպանին խոստացել է մանրամասն հետաքննել Մուխտարլըի գործը
952 դիտում
14:04 03-07-2015
Եմենում` մզկիթներից մեկի հարևանությամբ պայթյուն է որոտացել
1814 դիտում
10:36 27-09-2015
Լոնդոնում հրդեհվել է Եվրոպայի ամենամեծ մզկիթներից մեկը. տեսանյութ
Այս բաժնից
625 դիտում
23:06 30-04-2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
634 դիտում
21:59 30-04-2024
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
484 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ