Եմենում` մզկիթներից մեկի հարևանությամբ պայթյուն է որոտացել
Եմենի մայրաքաղաք Սանայում` մզկիթներից մեկի հարևանությամբ, ականապատ ավտոմեքենա է պայթել: Հնարավոր զոհերի և վիրավորների մասին տեղեկություն դեռևս չկա:
Վերջին ժամանակներում Սանայում պայթյունների պատասխանատվությունը ստանձնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները:
Նշենք, որ զինված հակամարտությունը Եմենում շարունակվում է շուրջ մեկ տարի: