211652_close_icon

Լոնդոնում հրդեհվել է Եվրոպայի ամենամեծ մզկիթներից մեկը. տեսանյութ

views-count1940 դիտում article-date 10:36 27-09-2015
Լոնդոնի հարավում գտնվող «Բայթուլ-Ֆութուհ» մզկիթում հրդեհ է բռնկվել. այս մասին հայտնել է Vesti.ru-ն՝ հղում անելով Լոնդոնի հրժեշ ծառայության՝ Twitter-ում արած գրառմանը: Ըստ նախնական տեղեկությունների` մզկիթում բռնկված հրդեհը վնասել է ամբողջ առաջին հարկը և հարակից տարածքներջ: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են հրշեջները: Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան: Հեռվից նկատելի է թանձր ծխի սյունը: Լոնդոնում փակել են ավտոճանապարհը, որտեղ գտնվում է վառվող մզկիթը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր